News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չի բացառում Հարավային Օսիայի միավորումը Ռուսաստանի հետ:  Երիտասարդական «Սելիգեր- 2011» ֆորումի մասնակիցների հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ որոշումը կախված է լինելու հենց օսական ժողովրդի դիրքորոշումից:  «Դուք գիտեք Ռուսաստանի դիրքորոշումը. երբ վրացական ղեկավարությունը գնաց ռազմական ակցիայի, Ռուսաստանի ղեկավարությունը պաշտպանեց Հարավային Օսիան»,-հիշեցրել է Պուտինը:

Պաշտոնական Վրաստանն իր հերթին քննադատել է Պուտինի այդ հայտարարությունը: Վրաստանի խորհրդարանի փոխխոսանակ Միխայիլ Մաչավարիանիան  հայտարարել է, որ նման արտահայտությունները «եւս մեկ անգամ ապացուցում են, որ Վրաստանի տարածքի անեքսիան 2008թ. օգոստոսյան պատերազմի սկզբնական նպատակն էր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ