News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պատրաստվում է հինգշաբթի Սաուդյան Արաբիա մեկնել եւ հանդիպել գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու անձանց, որոնք տեղյակ են հարցին։

Այս ամսվա սկզբին Թուրքիան որոշել էր Ստամբուլում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության դատական գործը Սաուդյան Արաբիային փոխանցել։

Թուրքիան փորձում է շտկել հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ՝ հուսալով տնտեսական աջակցություն ստանալ, քանի որ բախվում է աճող ինֆլյացիայի, որը սրվում է էներգակիրների գների աճով:

Միաժամանակ Middle East Eye-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ թեեւ այցը նախատեսված է հինգշաբթի օրը, սակայն այն կարող է հետաձգվել ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։

Երեքուկես տարի անց այն բանից, երբ Սաուդյան Արաբիան հայտարարեց Խաշողջիի գործով թուրքական ապրանքների բոյկոտի մասին, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը կփորձի Էրդողանի այցը որպես լծակ օգտագործել՝ վերջապես Խաշոգջիի գործին վերջ տալու համար։

«Արքայազնի համար ամբողջ հարցը Խաշոգջիի գործի մեջ է։ Նա տարված է դրանով։ Դա անձնական հարց է»,- MEE-ին ասել է բանակցություններին ծանոթ աղբյուրը: «Նա անձամբ Էրդողանին է մեղադրում Ամերիկային ներգրավելու եւ գործը առաջին օրերին չփակելու համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ