News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը


Իրավիճակը շատ զավեշտալի է, մեկ քրեական գործով ունենք երեք ձերբակալված, քրգործը հարուցվել է ՔՕ 285-րդ հոդվածի առաջին մասով, այսինքն՝ խուլիգանություն, որի համար նախատեսված է տուգանքի ձևով կամ կալանքի ձևով մինչև մեկ ամիս ժամկետով, այս մասին Արաբիկի քննչական մարմնի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը։ Նշենք, որ այստեղ են պահվում ՀՅԴ–ական երիտասարդներ։

«Այս հոդվածը ազատազրկման սանկցիա չունի, անձին կալանքի չեն կարող այս հոդվածով տանել։ Չեմ ցանկանում մանրամասներին անդրադառնալ այս գործի, որը, իմ կարծիքով, ուղղակի օդից վերցված բան է, ինչ–որ մեկի հիվանդ երևակայության արդյունք է։ Ըստ էության մարդիկ ճանապարհ են փակել և ճանապարհ փակելու համար մարդկանց վրա խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցվել»,– ասել է նա՝ հավելելով, որ բոլորն են հիշում, թե մարդիկ ինչպես էին ճանապարհներ փակում 2018-ին։

Փաստաբանը նշել է, որ ձերբակալել են երկու անձի, որոնցից մեկն առհասարակ քաղաքացիական անհնազանդության ակցիաների չի մասնակցել, նա եղել է «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի հերթապահը, ում հենց կենտրոնից բռնել և բերել են ոստիկանական բաժանմունք։

«Ունենք ավելի զավեշտալի խնդիր, ունենք մեկ անձ, ում հետ ոստիկանները կապվել են դեպքից մոտ 5-6 ժամ հետո, ասել են՝ Ձեզ հետ պարզաբանելու հարցեր կան, խնդրում ենք գալ Արաբիկի բաժանմունք։ Անձը ինքնակամ ներկայացել է Արաբիկի բաժին, դրանից հետո նրան բերման են ենթարկել, ըստ էության, Արաբկիրի քննչական բաժին և ձերբակալել են, իսկ ձերբակալման նպատակը նշել են անձի փախուստը կանխելը»,– ասել է նա։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ