Դա պայմանավորված է անվտանգային կանոնակարգով, որ չի կարելի կանգնել, երևի թե, ես չեմ տիրապետում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթիn:

«Սարսափելի բան է: Այդուհանդերձ, չպետք է ձեռքեր տաքացնել դրա վրա»,- ասաց Աղազարյանը:

Հարցին՝ չի՞ կարծում, որ Փաշինյանը պետք է կանգներ, տեսներ՝ ինչ է պատահել, Աղազարյանը նշեց. «Չեմ տիրապետում պահպանության ծառայության իրականացման նրբություններին, բայց կարծում եմ՝ հաստատ այդպիսի կետ կա, որ չի կարելի կանգնել»: