News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրություններն ակնկալում է կրկնապատկել Թուրքիայի հետ առեւտրի ծավալը՝ տնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկից հետո, հայտարարել է առեւտրի նախարար Թանի ալ Զեյուդին, հաղորդում է Ahval-ը։

Երկու երկրները սկսել են բանակցությունները Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի (ՀՏԳՀ) շուրջ այն բանից հետո, երբ փորձել են հարթել քաղաքական տարաձայնությունները:

«Ես հսկայական ներուժ եմ տեսնում ԱՄԷ-ի եւ Թուրքիայի միջեւ ՀՏԳՀ-ում»,- Twitter-ում գրել է ալ-Զեյուդին՝ Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշի հետ բանակցություններից հետո: «Իջեցնելով սակագները, նպաստելով ապրանքների ազատ տեղաշարժին, հեշտացնելով կապիտալի հոսքը՝ մենք այնպես կանենք, որ բիզնեսն ավելի հեշտ կլինի, քան երբեւէ։ Դա նաեւ համագործակցության նոր դարաշրջան կբացի»:

ԱՄԷ-ն ձգտում է մի քանի երկրների հետ ՀՏԳՀ ստորագրել՝ այս տարի Իսրայելի եւ Հնդկաստանի հետ նման համաձայնագրեր կնքելուց հետո:

Թուրքիայի հետ տնտեսական համաձայնագիրը «կկրկնապատկի երկկողմ առեւտուրը, կխորացնի համագործակցությունը տարածաշրջանի երկու խոշորագույն տնտեսությունների հետ, կամրապնդի տեղական մատակարարման շղթաների ճկունությունը եւ կստեղծի նոր աշխատատեղեր»,- ասել է ալ-Զեյուդին:

«Մեր նախագահի հովանու ներքո փետրվարին Աբու Դաբի եւ Դուբայ կատարած այցերը նոր դարաշրջանի դռներ բացեցին ԱՄԷ-ի հետ մեր մշակութային, քաղաքական եւ տնտեսական հարաբերություններում»,- ասել է թուրք նախարարը։ «Այս շփումները հիմք են հանդիսացել նաեւ Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների համար, որոնք մենք սկսել ենք այստեղ։

Նրա խոսքով, ԱՄԷ-ն Պարսից ծոցի տարածաշրջանում Թուրքիայի ամենամեծ առեւտրային գործընկերն է՝ տարեկան 8 մլրդ դոլար երկկողմ առեւտրի ծավալով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ