News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ընդդիմության գործողությունները իշխանության համար պայքար չեն, բոլորիս համար ակնհայտ է, որ  Արցախը եւ Հայաստանի ինքնիշխանությանը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Այս մասին Ավետիք Իսահակյանի արձանի մոտից ՀՀԿ-ի կազմակերպած երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

«Այս իրավիճակում խոսել իշխանություն-ընդդիմություն պայքարի մասին, առնվազն անբարոյականություն է իշխանությունների կողմից: Իրավիճակը շտկելու հնարավորություն կա, մենք դա տեսնում ենք, դրամասին ասում ենք: Չենք ասել՝ կգանք իշխանության կանենք, բայց քանի որ իրենց նպատակը Հայաստանը չեզոքացնելն է որպես ինքնիշխան պետություն, նրանց նպատակը Արցախը վերջնականապես Ադրբեջանին փոխանցելն է եւ դա լեգիտիմացնելը, նրանց նպատակը կեղծ խաղաղության միջոցով հայ ժողովրդին թուրքական վտանգիառաջ մենակ թողնելն է, իրենք դա են անում, եւ այդ ճանապարհին պատրաստ են ցանկացածին մեղադրել:

Այսօրվա իշխանությունը շանտաժի է ենթարկում ժողովրդին, նույնկերպ շանտաժի է ենթարկում Ալիեւը, Էրդողանը, հետեւաբար մենք պետք է մտածենք՝ այս իշխանությունները մե՞րն են, թե ոչ»,-ասաց նա:

Հարցին, թե այս իշխանություններին հեռացնելուց հետո ի՞նչ է լինելու, արդյոք նորից արտահերթ ընտրություննե՞ր, եւ արդյոք չկա մտավախություն, որ նորից իշխանության կգն այլ ուժեր, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ընդիմությունը իշխանության գալու պայքար չի մղում, բայց ակնհայտորեն իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար ծայրահեղ միթոդների են դիմում: մենք հստակ ասում ենք՝ Արցախը որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չի կարող լինել եւ չպետք է լինի: Մենք հայ ժողովրդին մոբիլիզացնելու միջոցով կարողանալու ենք Հայաստանն ու Արցախը նոր անվտանգային մակարդակի բարձրացնել: Դրա համար ունենք բավարար ռեսուրսներ՝ ներքին ու արտաքին, ունենք դիվանագիտական հսկայական ռեսուրսներ, քաղաքական ծրագրերն ու մոտեցումները»:

Նա վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար ոչնչի առաջ կանգ չի առնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ