News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մայիսի 4-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին խորհրդարանական ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների անունից պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Պահանջն ընթերցեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Նա նաեւ հիմնավորումներ ներկայացրեց վերը նշված պահանջի համար։

Փաշինյանը փորձեց արդարանալ՝ շարադրելով իր դիրքորոշումն ու տեսակետը։ Սակայն պատասխանը Ռուստամյանին չբավարարեց․ «Դուք, պարո՛ն Փաշինյան, չեք տիրապետում ղարաբաղյան կարգավորման գործընթացին։ Այդպես էր հենց սկզբից, հիմա էլ շարունակում եք։ Եթե մտածում եք, որ կարող եք  ողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդել նախորդ իշխանության վրա, ապա դուք խորապես սխալվում եք»,-ասաց Ռուստամյանը։

Փաշինյանը կրկին փորձեց պատասխանել, սակայն ընդդիմությունը բոյկոտեց նրա խոսքն ու դուրս եկավ նիստերի դահլիճից։

«Ախ չե՞ք ուզում լսել։ Մենք էլ էդ էինք սպասում»,- ժպտալով ասաց Փաշինյանը, ինչին հետեւեցին նրա թիմակիցների բուռն ծափերը։ «Բա էդ ասեք»,– ոգեւորված մի քանի անգամ կրկնեց Փաշինյանը, ապա ինքն էլ սկսեց ծափահարել։

ԱԺ նախագահը, իշխող խմբակցությունից փոխխոսնակները, իշխանամետ պատգամավորները ոտքի կանգնեցին եւ սկսեցին ծափահարել վարչապետին։ Այս ծափերի ներքո ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։ Մի քանի ընդդիմադիրներ, այնուամենայնիվ, վերադարձան ու վանկարկում էին՝ «Հայաստանն առանց Նիկոլ»։ Որոշ ժամանակ անց ԱԺ նախագահը ընդմիջում հայտարարեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ