News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստան: Դիմավորման պաշտոնակսն արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության և մարդու իրավունքների, սոցիալական ապահովման և այլ ուղղություններով:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022թ. ռազմական համագործակցության ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ