News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ժողովրդավարությունը չպետք է դիտարկել որպես պետության կամ գործող իշխանության թուլություն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խնդրանքին՝ մեկնաբանել ընդդիմության հանրահավաքներն ու անհնազանդության ակցիաները։

Վարչապետը նշեց, որ այսօր ժողովրդավարությունը Հայաստանի գլխավոր միջազգային բրենդն է։ «Եվ մենք կպահենք այդ բրենդը: Բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց հատման համար ժողովրդավարությունն իրեն իրավունք չի վերապահի գործել՝ օգտագործելով իր բոլոր օրինական, իրավական, ինստիտուցիոնալ մեխանիզմները, ընդ որում՝ իր ողջ ուժով ու խստությամբ»,- զգուշացրեց Փաշինյանը։

Իշխող կուսակցության մյուս 7 պատգամավորները, որոնք գրանցվել էին կառավարությանը հարց տալու համար, հերթով հանեցին հարցերը։

Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չարեց մինչև ընդմիջումը խոստացած բացահայտումը, հիմնավորելով, թե ինքը դրա մասին պետք է խոսի միայն ընդդիմության աչքերին նայելով, իսկ նրանք դահլիճում չեն։

Արդյունքում ԱԺ նիստը հայտարարվեց փակված։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը լքել էր ԱԺ նիստերի դահլիճը իշխող կուսակցության պատգամավորների բուռն ծափահարությունների ներքո՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ