News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ապրիլին Ռուսաստանում ավտոմեքենաների վաճառքը մարտի համեմատ նվազել է գրեթե երեք անգամ։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով «Ավոտստալ»-ի տվյալները։ Մեկ ամսում վաճառվել է ընդամենը 27.2 հազար ավտոմեքենա, ինչը 2.9 անգամ պակաս է մեկ ամիս առաջ գրանցված ցուցանիշից։

Միեւնույն ժամանակ, ամսվա վերջին պահանջարկի փոքր աճ է նկատվում: Վերլուծաբաններն ասում են, որ նոր մեքենաներ այժմ գնում են, քանի որ չեն հասկանում, թե երբ կվերսկսվեն դրանց մատակարարումները, եւ միայն՝ եկամուտների հետ կապված կանխատեսելիության դեպքում:

Պահանջարկը մայիսյան տոներից առաջ աճել է, ինչը կարող է պայմանավորված լինել հետաձգված պահանջարկի էֆեկտով։ «Մարդիկ պարզապես որոշել են չհետաձգել մեքենա գնելը։ Այնուամենայնիվ, մարտին վաճառքներն ընդհանուր առմամբ շատ ավելի բարձր էին, քան ապրիլին»,- մեկնաբանել է «Տոն-Ավտո» ընկերությունների խմբի (Տոլյատի) գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կուրիլինը: Բացի այդ, այդ պահին գների աննշան նվազում էր գրանցվել մարտի բարձր գների համեմատ:

Ինչպես նշել է Եվրոպական բիզնեսների ասոցիացիայի ավտոարտադրողների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կալիցեւը, մինչև տարեվերջ Ռուսաստանում մարդատար ավտոմեքենաների վաճառքը կարող է կրճատվել 50 տոկոսով, նույնիսկ դրական սցենարի դեպքում կհաջողվի վաճառել 800-850 հազար միավոր։ Ընդ որում, Կալիցեւը նախազգուշացրել է, որ կրկնակի կրճատումը լավագույն տարբերակն է, եթե, օրինակ, արտադրության վերականգնումը պետք է լինի միայն երրորդ եռամսյակում, ապա պետք է պատրաստվել վատագույն արդյունքների։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Lamborghini-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին 800 ձիաուժ ունեցող հիբրիդային քրոսովերը
Այն սովորական Urus-ից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլ նաև իր էլեկտրակայանով, որը ներառում է...
Ամենաշատ