News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Դիմադրություն» շարժման զանգվածային երթերին ու անհնազանդության ակցիաներին այս օրերին իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնում նաեւ բազմաթիվ հայտնիներ՝  ոմանք երաժշտական հոլովակներ ստեղծելով, ոմանք հանրահավաքներին, երթերին, ընդդիմության գործողություններին ամենօրյա մասնակցությամբ, ոմանք էլ հասարակությանը ուղղված՝ ակտիվություն դրսեւորելու կոչերով։

Հանրահավաքներին կարելի է տեսնել Հրանտ Թոխատյանին, Արսեն Ջուլֆալակյանին, Ժիրայր Դադասյանին, Սյուզան Մարգարյանին և Հրաչյա Հարությունյանին։ Հանրահավաքների պարտադիր մասնակիցներ են նաև Ագնեսա Շահնազարյանը և Ժաննա Բուտուլյանը։ Այս օրերին նաև Ֆրանսիայի հրապարակի բեմահարթակում էին Շուշան Պետրոսյանը, Ալլա Լևոնյանը, Նունե Եսայանը։ Օրերս Սիրուշոն Ֆրանսիայի հրապարակում իր երկրպագուների հետ միասին հայրենասիրական երգեր կատարեց։

Ակտիվ են նաև արտասահմանում գտնվող հայ արտիստները։ ԱՄՆ-ում բնակվող Անդրեն ստուդիայում «Զարթնիր, լաո»-ի կատարման իր հատվածն էր հրապարակել, որը միանգամից դարձել էր ֆեյսբուքի և ինստագրամի հիթ։ Այս օրերին է ստեղծվել նաև Սոֆի Մխեյանի վերջին տեսահոլովակը, որն ամբողջությամբ հիմնված է հանրահավաքի կադրերի վրա։

Իրենց ակտվությունը արվեստի ու մշակույթի գործիչները հիմնավորում են նրանով, որ հայրենիքի համար ճգնաժամային, օրհասական պահին այլ տեղ չէին կարող լինել, և կանգնում են ժողովրդի կողքին՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Առավոտյան մոտեցա ոստիկաններին, խնդրեցի ճանապարհը բացել, որ կողքի գյուղերի ժողովուրդը ստիպված չլինեն այդքան ժամանակ ծախսել ու շրջանցել, ասացին վաղը կբացվի ճանապարհը...
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող...
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի...
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են...
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրթաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնեցին, թե կարգապահական...
Ամենաշատ