News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանին կոչ է արել երկխոսության միջոցով լուծել երկկողմ խնդիրները։

«Հունաստանի հետ հարաբերություններում մենք հավատարիմ ենք միջազգային իրավունքին եւ միշտ բարիդրացիության կողմնակիցն ենք։ Մենք ցանկանում ենք առկա խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով»,-նա Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Աքարի խոսքով՝ Թուրքիան «միլիոն անգամ իրավացի է Հունաստանի հետ կապված հարցերում», սակայն հունական կողմը շարունակում է սադրիչ գործողություններն ու հայտարարությունները, մասնավորապես՝ Էգեյան ծովում տարածքային ջրերի եւ օդային տարածքի սահմանի վերաբերյալ։

Թուրքիան վերջին օրերին Հունաստանին բազմիցս մեղադրել է Էգեյան եւ Միջերկրական ծովերում միջազգային իրավական նորմերը խախտելու, Կիպրոսի հարցում, ինչպես նաեւ միգրանտների նկատմամբ «անմարդկային գործողությունների» մեջ։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ