News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ինչպես երեկ էր ասվել՝ այսօր Երևան քաղաքի տարբեր հատվածներում իրականացվելու է ավտոերթով իրազեկման ակցիաններ, որոնց նպատակն ոչ միայն մարդկանց իրազեկնելն է, այլև մարդկանց հետ խոսելը: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, ավտոերթերից մեկի մեկնարկի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Մեզ ոչ միայն ավտոմեքենաների ազդանշաններով ողջունում են, այլև մեզ միանում են»,-ասաց նա:

Խոսելով այսօրվա ծրագրերի մասին՝ Գ.Մանուկյանը ասաց, որ այսօր ավտոերթը տարբեր ուղղություններով է լինելու, իսկ երեկոյան բոլորով հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում:

Ինչ վերաբերում է մարզային այցելություններին, Մանուկյանն ասաց. «Մարզային այցելությունները շարունակական բնույթ են կրելու, քանի որ հեռուստացույցով գնում է անբարո քարոզչություն, և այստեղ ընդդիմությունը մեծ անելիք  ունի. եթե հիտլերյան Գերմանյանի ժամանակ լիներ հեռուստատեսություն, ապա տիպիկ Հանրային հեռուստաընկերությունը կլիներ»,- ասաց պատգամավորը:

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող սադրանքներին՝ Գ.Մանուկյանը ասաց, որ այս ամենը պայմանավորած է այն բանով, որ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում դիմագրավել այս շարժմանը:

Նշենք, որ «Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավոտերթեր է սկսել, իսկ երեկոյան ժամը 16.00-ին  հանրահավաք է լինելու Ֆրանսիայի հրապարակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ