News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 9-ից 12-ը մասնակցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը: Նիստի ընթացքում ամփոփվել են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակներում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները, կառավարիչներին են ներկայացվել 2021-2025 թվականների ՎԶԵԲ-ի ռազմավարական եւ կապիտալ ծրագրի իրականացման մանրամասները:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ լիագումար նիստի քննարկման առանցքային հարցերն առնչվել են ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում տնտեսական աճի խթանմանը, կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ գործարար միջավայրի ամրապնդմանը:

Մարոկկոյի Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում  նախարար Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի, ՎԶԵԲ ենթակառուցվածքների, Եվրասիայի, կայուն ենթակառուցվածքների խմբի վարչության տնօրեն Եկատերինա Միրոշնիկի եւ ՎԶԵԲ տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Կասպար Վելդկամպի հետ:

Քննարկվել են համաշխարհային տնտեսության վերջին զարգացումները եւ առկա մարտահրավերները, անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությանն առնչվող հարցերին: Կողմերը կարեւորել են ՎԶԵԲ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաեւ ուրվագծել հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Նախարար Խաչատրյանն այցի ընթացքում հանդիպել է նաեւ «Միցուբիսի Յու-Էֆ-Ջեյ ֆինանսական խումբ» բանկի ներկայացուցիչների հետ եւ քննարկել Հայաստանի հետ բանկի համագործակցության հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը. փաստաթղթերը կարելի է ներբեռնել QR կոդով
Փաստաթղթերում հարկային մարմնի կնիքը կամ ստորագրությունը հնարավոր կլինի ներկայացնել նաև QR կոդով...
Ամենաշատ