News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

2022 թ. մայիսի 13-ին Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչյուսը որոշել է Ռուսաստանի Դաշնության եւս 102 քաղաքացու ներառել Լատվիայի Հանրապետությունում նոն գրատա անձանց ցուցակում՝ Ներգաղթի մասին  օրենք 61-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այս մասին հայտնում է Լատվիայի արտաքին գործերի նախարարության կայքը։

«Լատվիան շարունակում է արգելել Կրեմլի ռեժիմին աջակցող անձանց մուտքը Լատվիա եւ հետեւողականորեն կանի դա ապագայում։

Արտաքին գործերի նախարարի որոշմամբ՝ այդ անձանց մուտքը Լատվիա կարգելվի անորոշ ժամկետով։ Այդ անձինք, հիմնականում՝ ՌԴ մշակույթի գործիչներ, ակտիվ աջակցություն են հայտնել ՌԴ նախագահի՝ Ուկրաինա ներխուժելու որոշմանը։ Պերսոնա նոն գրատա անձանց ցուցակում ընդգրկվածներն արդարացրել են ռուսական ներխուժումն ու պատերազմն Ուկրաինայում»,- ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Լատվիայի սեւ ցուցակում հայտնվել են հայտնի ռուս դերասաններ, երգիչներ, քաղաքական գործիչներ: Մասնավորապես, պերսոնա նոն գրատա հայտարարված անձանց թվում են Նիկոլայ Բուրլյաեւը, Նիկոլայ Լեբեդեւը, Վասիլի Լիվանովը, Ալեքսանդր Պանկրատով-Չյորնին, Մագոմեդ Սուլեյմանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ