News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ռուսաստանը մեր թիվ մեկ դաշնակիցն է: Մենք մեծ նշանակություն ենք տալիս ռուս խաղաղապահների առաքելությանն Արցախում։ Այս մասին մայիսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք պետք է կայուն բարեկամական հարաբերություններ հաստատենք Իրանի հետ, ինչպես եղել է, պետք է շարունակենք լայն համագործակցությունն Արեւմուտքի հետ։ Բայց մեկը մյուսի հաշվին չպետք է լինի։ Հայաստանի իշխանություններն իրենց գավառական մտածողությամբ փորձում են մեկի հետ հարաբերություններ կառուցել մյուսի հաշվին։ Արտաքին քաղաքականություն այդպես չեն վարվում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Փաշինյանը վստահություն չի ներշնչում գործընկերներին, եւ նրա հրաժարականից հետո Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի։
«Նիկոլը, եթե ուզենա էլ, չի կարող մեր շահերը պաշտպանել, քանի որ իրեն դեմ կտան իր իսկ հայտարարությունները։ Ի՞նչ եղավ Գորիս-Կապան ճանապարհի հետ: Ասում էր՝ տեսնենք Շուռնուխն ու Որոտանը հայական են, թե՞ ոչ։ Դա թշնամուն Հայաստանի վրա հարձակվելու օրինական իրավունքներ է տալիս»,- եզրափակեց Սաղաթելյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ