News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ նրա ադրբեջանցի գործընկերը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Mehr-ը։

«Ադրբեջանում Իրանի դեսպանատան հայտարարության համաձայն՝ շաբաթ օրը Իրանի արտգործնախարարը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել՝ երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ մտքեր փոխանակելու համար, հատկապես քաղաքական, տնտեսական, առեւտրային, հյուպատոսական եւ խորհրդարանական ոլորտներում, եւ Համատեղ տնտեսական հանձնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացումը քննարկելու համար։

Հեռախոսազրույցում Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ մոտ ապագայում կայցելի Իրան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ