News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը


Խնդիր է դրված վերականգնել Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում, ինչպես նաեւ վերականգնել անվտանգության համակարգի բոլոր տարրերի համագործակցությունը, որը ոչնչացրել են ներկայիս իշխանությունները։ Այս մասին մայիսի 14-ին կայացած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նա մատնանշեց անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտությունը։

«Հայաստանի իշխանությունները չեն կարողանում հստակեցնել իրենց դիրքորոշումը Արցախի հարցում, նրանք հակասական հայտարարություններ են անում։ Նրանք ադեկվատ չեն արձագանքում միջազգային ասպարեզում այս հարցը փակ ներկայացնելու Բաքվի փորձերին։ Սա կբարդացնի վերադարձը այն ձեւաչափին, որի շրջանակներում Արցախը կկարողանա իրացնել ինքնորոշման իրավունքը։ Պետք է հստակեցնենք, որ հարցը չի լուծվել»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանն ամեն ինչ կանի, որ ռուս խաղաղապահների մանդատը չերկարաձգվի։

«Մենք պետք է դիվանագիտական ճանապարհներով ապահովենք, որ ժամկետները երկարացվեն եւ զուգահեռաբար բարձրացնենք բանակի մարտունակության մակարդակը, որպեսզի այն կարողանա առաջադրանքներ կատարել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում»,- ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը։

Նա ընդգծեց նոր պայմաններում Ռուսաստանի հետ երկկողմ փաստաթղթերի դրույթների վերանայման եւ Արցախում ու Հայաստանի արեւելքում անվտանգության համակարգի ստեղծման կարեւորությունը։

«44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը բախվեց զենքի մատակարարման խոչընդոտների՝ թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով։ Ուստի միջազգային մակարդակով այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք տարվի»,- եզրափակեց Զաքարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ