News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները շաբաթ օրը կհանդիպեն Բեռլինում, որպես փորձեն հարթել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության ծրագրի շուրջ տարաձայնությունները, հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն, հայտնում է Reuters-ը։

«Վստահ եմ, որ մենք լուծում կգտնենք»,- ասել է նա լրագրողներին Բեռլինում, ուր ժամանել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը։

Հաավիստոն հավելել է, որ ուրբաթ օրը ինքն արդեն հեռախոսով խոսել է իր «լավ գործընկեր» Մեւլութ Չավուշօղլուի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան հավանություն չի տալիս Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Նրա խոսքով, Թուրքիան ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը՝ կապված ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հնարավոր անդամակցության հետ, սակայն հակված չէ այդ հարցում դրական կարծիքի։ «Մենք դրական կարծիք չունենք։ Սկանդինավյան երկրները ահաբեկչական կազմակերպությունների համար հյուրատուն են հիշեցնում»,- լրագրողներին ասել է Էրդողանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ