News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նիգերիայի Սոկոտո քաղաքում 24-ժամյա պարետային ժամ է հայտարարվել այն բանից հետո, երբ ցուցարարները դուրս են եկել փողոց՝ պահանջելով ազատ արձակել անցյալ շաբաթ քրիստոնյա ուսանողուհու սպանության մեջ կասկածվող երկու անձանց, հաղորդում է BBC-ն։

Դեբորա Սամուելին ծեծի են ենթարկել եւ հրկիզել մահմեդական ուսանողները, որոնք նրան մեղադրել են հինգշաբթի WhatsApp-ի խմբում իսլամի մասին «հայհոյական» արտահայտություններ հրապարակելու մեջ: Նրա սպանությունը լայնորեն դատապարտվել է ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների կողմից ամբողջ Նիգերիայում:

Շաբաթ օրը ցուցարարներն այրել են անվադողեր, իսկ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Որոշ ցուցարարներ պաշարել են Սոկոտոյի սուլթանի եւ Նիգերիայի ամենաբարձր մահմեդական հոգեւորական Մուհամմադ Սաադ Աբուբաքարի պալատը:

Սուլթանը դատապարտել է Շեհու Շագարիի անվան մանկավարժական քոլեջում տեղի ունեցած սպանությունը եւ պահանջել մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Նախագահ Մուհամմադ Բուհարին դատապարտել է Սամուելի սպանությունը եւ հայտարարել, որ պետք է անաչառ հետաքննություն իրականացվի։ Նիգերիայի քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ խումբը իշխանություններից պահանջել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ