News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


Մայիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1868 խախտում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 107, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 159 անձ։ 56 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 9-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի, 7-ը՝ փակված համարանիշերով, 170-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 968-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Պարեկները, տարբեր կասկածանքներով, բաժիններ բերման են ենթարկել 45 անձի՝ հայտնաբերելով մեկ հետախուզվողի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1103 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 70 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 24, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 175 անձ։ 6 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 2-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 52-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 393-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Շիրակի պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 8 անձի՝ հայտնաբերելով մեկ հետախուզվողի։

Մայիսի 9-ից 16-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 760 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 57 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 28, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 59 անձ։ 6 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 5-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ գերձայնային ազդանշաններով, 61-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 403-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 2 անձ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ