News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը որեւէ կերպ չի բարելավվի կրթական համակարգը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«400 հազար դրամ աշխատավարձ շատ քիչ ուսուցիչներ կարող են ստանալ։ Նախարարությունն էլ էր խոստովանել, որ այս պահի դրությամբ ունենք ընդամենը 20 ուսուցիչ, որոնք կարող են 400 հազար դրամ ստանալ։ Շատ ուսուցիչներ ստանալու են 260 հազար, լավագույն դեպքում՝ 300 հազար դրամ։ Ենթադրենք՝ տարիների ընթացքում 1000 ուսուցիչ կստանա 400 հազար դրամ, դա արդյո՞ք որակական ինչ–որ բան փոխելու է համակարգում։ Բայց համակարգային լուրջ խնդիրները շարունակելու են մնալ տեղում»,– նշեց Խաչատրյանը։

Փորձագետի խոսքով՝ առաջիկայում մի շարք առարկաների գծով ուսուցիչների պակաս է լինելու, նախարարությունը փորձում է այս ձևով խրախուսել  մասնագետներին ու 400 հազար դրամ աշխատավարձի խոստումով համակարգ բերել։ Այս որոշման դրական կողմն էլ, ըստ Խաչատրյանի, այն է, որ որոշ մասնագետներ շահագրգռություն կցուցաբերն  ու կրթական համակարգ կգան, իսկ աշխատող ուսուցիչներն էլ կսկսեն կատարելագործվել։ «Բայց այս որոշմամբ կրթական համակարգը չի բարելավելում, որակի բարձրացում չի լինելու»,– նկատեց նա։

Սերոբ Խաչատրյանը անդրադարձավ նաև այս փոփոխության բացասական մեկ այլ կողմի։ «Չեմ ակնկալում, որ նախարարությունն այս որոշմամբ որևէ պահանջ է դնելու այն ուսուցիչների առջև, որոնք ստանալու են այդ աշխատավարձը։ Եթե 400 հազար ստացող ուսուցչի դասարանում ցածր առաջադիմություն արձանագրվի, որևէ սպառնալիք այդ ուսուցչի համար չկա։ Սա խնդրահարույց է։ Աշխարհի շատ երկրում ուսուցչին հավելավճար են տալիս այն բանի համար, որ աշակերտներին բարձր առաջադիմություն է ապահովում։ Պետությունն ասում է՝ ես քեզ փող կտամ, եթե քո շնորհիվ աշակերտները լավ սովորեն։ Իսկ մեր դեպքում մենք ասում ենք՝ քեզ փող կտանք, եթե այդ թեստը լավ հանձնես։ Հարցն այն է՝ այդ թեստն հանձնած ուսուցիչը որքանո՞վ կարող է առաջադիմություն ապահովել։ Մարդը կարող է լավ թեստ հանձնել, բայց գիտելիքը չկարողանա աշակերտին փոխանցել»,– նշեց փորձագետը։

Տպել
Ամենաշատ