News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր ճգնաժամային արձագանքման արդյունավետությունը բարելավելու բազմաթիվ առաջարկներ արվեցին, այդ թվում՝ Հայաստանի կողմից՝ հիմնվելով Ղազախստանում ձեռք բերված գործնական փորձի վրա։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատության մասին հարցին։

«Չէ որ ընդհանուր առմամբ համակարգն աշխատեց։ Այո, որոշ բաներ ստիպված էինք ձեռքով կարգավորել: Այդպես չպետք է լինի, հիմա խնդիր է դրված շտկումներ կատարել՝ չխախտելով գոյություն ունեցող համակարգը, որն աշխատեց եւ հնարավորություն տվեց կատարել առաջադրանքը, այդ թվում՝ Ղազախստանում։

Եզրակացություններն արված են, եւ շտկումներ կարվեն։

Խոսք եղավ նաեւ կովկասյան տարածաշրջանի մասին։ Այս հարցը կմշակվի ու կքննարկվի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ «Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ ՀԱՊԿ արձագանքման ընթացակարգով նախատեսված մեխանիզմները գործարկելու խնդրանքով։ Ցավոք, չի կարելի ասել, որ Կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը»,- հավելել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ