News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնին, հայտնում է Reuters-ը։

Մակրոնի դաշնակիցները հայտարարել են, որ նա, ամենայն հավանականությամբ, վարչապետի պաշտոնում կառաջադրի կնոջ թեկնածություն, որն առաջինը կլինի այն բանից հետո, երբ Էդիթ Կրեսսոնը կարճ ժամանակով զբաղեցրեց այդ պաշտոնը 1990-ականների սկզբին Ֆրանսուա Միտերանի նախագահության ժամանակ:

Սպասվում է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի աշխատանքի ներկայիս նախարար Էլիզաբեթ Բորնը: 2019-ին Բորնը կարճատեւ աշխատել է շրջակա միջավայրի նախարար՝ խթանելով հեծանվորդների վրա կենտրոնացած քաղաքականությունը: Այնուհետեւ նա ղեկավարել է աշխատանքի նախարարությունը եւ համակարգել արհմիությունների հետ բանակցությունները, որոնք հանգեցրել են գործազրկության նպաստների կրճատմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ