News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ակցիաներ ենք իրականացնում ոչ միայն կենտրոնում, այլև մայրաքաղաքի տարբեր հատվածներում. նպատակը մեկն է, որ կապիտուլյանտ իշխանությունը հեռանա ու պետք է հեռանա: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Երեւանում անհնազանդության ակցիաների ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ոստիկանության գործողությունները հակաօրինական են։ Դրա մասին խոսել են նաև իրավապաշտպանները։ Դա խոսում է մեկ բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է։ Երեկվա դեպքերն էլ ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է, չունի իշխանություն, պախկված է ոստիկանության հետևում։ Բիրտ ուժը դա թուլության նշան է։ Զարմանալին այն է՝ մարդը, որն ամբողջ կյանքում եղել է ոստիկանությանը դեմ, այսօր փորձում է ոստիկանությունը սարքել իր նոքյարը:

Այս պայքարը մեկ ամսվա վաղեմություն չունի, սա չորս տարվա պայքար է, պարզապես այն ժամանակ երեք հոգով էինք, հետո դարձանք 13,  հետո՝ 103 հոգի, հիմա արդեն հազարներ ենք։ Պայքարը չպետք է լինի հովհարային անջատումներով։ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի իշխանությունում, այդ մարդը տանուլ է տվել ամեն ինչ։ Ինքը պատերազմի խորհրդանիշ է, մահերի խորհրդանիշ է, տարածքները տալու խորհրդանիշ է»,- ասաց նա:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ