News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

ՌԴ-ն Հայաստանի ցույցերը համարում է երկրի ներքին գործն ու չի միջամտում։ Այս մասին երեքշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի 2-րդ Կենտրոնաասիական համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանի ներքին գործն է այն ամենը, ինչ այնտեղ կատարվում է, եւ այն ամենը, ինչի մասին հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։ Մենք այդ մասին գիտենք եւ այդ գործընթացներին չենք միջամտում»,- նշել է փոխնախարարը՝ ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով  սահմանագծման եւ սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի բանակցային գործընթացը եւ Հայաստանում այդ համատեքստում տեղի ունեցող ցույցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ