News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոգեբան, գիտությունների թեկնածու եւ ինքնաջակցության երկու բեսթսելերների հեղինակ Ջոնիս Ուեբը պատմել է, թե ինչպես է մանկության տարիներին ծնողների կողմից անտեվելը խնդիրներ առաջացնում հասուն տարիքում: Psychology Today-ի կողմից հրապարակված հոդվածում նա բացատրել է, թե ինչպես են ոչ ճիշտ դաստիարակության պատճառով մանկության տրավմաները խանգարում առողջ հարաբերություններ ստեղծել եւ անձնական կյանքում անհաջողությունների հանգեցնում:

«Որոշ երեխաների դաստիարակում են այնպես, որ նրանք թաքցնեն իրենց էմոցիոնալ կարիքները։ Նրանց սովորեցնում են ցույց չտալ իրենց զգացմունքները եւ այնպես անել, որ ոչ ոք չնկատի դրանք»,- նշում է Ուեբը։ Նրա կարծիքով՝ խնդիրը ծնողների մեջ է, որոնք դաստիարակելիս պատշաճ ուշադրություն չեն դարձնում էմոցիոնալ ոլորտին, կամ եսակենտրոն են եւ սովոր չեն սկզբունքորեն նկատել ուրիշների կարիքները։ Զգացմունքների անտեսման մթնոլորտում դաստիարակությունն իր հետքն է թողնում ողջ կյանքի ընթացքում, եւ սիրային ոլորտը բացառություն չէ։ Ըստ հոգեբանի՝ նման դաստիարակությունը ստիպում է սխալ զուգընկերներ ընտրել ու անառողջ հարաբերությունների մեջ մտնել։

Ուեբը բացատրել է մի քանի պատճառ, թե ինչու ծնողների կողմից էմոցիոնալ անտարբերությունը խանգարում է լիարժեք հարաբերությունների կառուցմանը: Նախ, ծնողների կողմից ջերմության եւ սիրո բացակայությունը ձեւավորում է ներքին դատարկություն, որը մարդը ձգտում է այլ բանով լրացնել: Երկրորդ՝ աջակցություն չստացած երեխաների մոտ մերժված լինելու վախ է առաջացնում, ինչը դժվարացնում է հարաբերություններում նախաձեռնություն ցուցաբերելը: Երրորդ՝ նման երեխան սովորում է ճնշել իր զգացմունքները, ինչը խանգարում է նրան ապագայում խորը եւ կայուն կապ հաստատել զուգընկերոջ հետ։

Բացի այդ, այն ծնողները, ովքեր դրական հույզեր չեն ցուցաբերում եւ փորձում են թաքցնել սերն ու կապվածությունը, այդպիսով երեխայի մեջ ամոթի զգացում են սերմանում լավ էմոցիաներ դրսեւորելու համար:

Վեբի կարծիքով՝ ոչ ճիշտ դաստիարակության հետեւանքով առաջացած խնդիրները կարելի է շտկել հասուն տարիքում։ Դրա համար նա խորհուրդ է տալիս այլ կերպ վերաբերվել ձեր զգացմունքներին, քան ծնողները: «Ընդունեք, որ ձեր զգացմունքները եւ ձեր էմոցիոնալ կարիքները ձեր անհատականության նորմալ կողմերն են եւ արժանի են նույնպիսի հարգանքի եւ խնամքի, ինչպես ուտելու եւ խմելու ձեր կարիքները: Եթե նույնիսկ մանկության տարիներին ձեզ չեն խրախուսել կիսել ձեր զգացմունքները, կարող եք սկսել դրանք դրսեւորել եւ կիսել հարաբերություններում արդեն այսօր»,- եզրափակել է հոգեբանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ