News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2021թ․ պետական բյուջեի կատարողականների քննարկումները:

Մայիսի 17-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների  ու  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Քննարկվել են ԱՀ ԱԳՆ, հանրային հեռուստառադիոընկերության, «Ազատ Արցախ» թերթի, զբոսաշրջության վարչության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի  կատարողականները:

Արտգործնախարարության պահպանման ծախսերը նախատեսված էր 868.3 մլն դրամի չափով, փաստացի ծախսվել է 718.4 մլն դրամը, կատարողականը կազմել է 82.7 տոկոս:

Հանրապետության արտաքին գերատեսչությանը հատկացվող պետական միջոցների գերակշիռ մասը /75.5 տոկոս/ ուղղվել է արտասահմանում գործող Արցախի ներկայացուցչությունների  պահպանմանը:

Արտասահմանյան գործուղումներին հատկացվել է 4.7 մլն դրամ:

ԱՀ զբոսաշրջության զարգացման ծրագրով ոլորտի հաստատված բյուջեն 10 մլն դրամ էր, փաստացի ծախսվել է 8 մլն դրամ:

2021 թվականին Արցախ է այցելել 4391 օտարերկրյա քաղաքացի, որը 2020 թվականի համեմատ 45.6 տոկոսով ավել է, 2019 թվականի համեմատ 89.5 տոկոսով պակաս:

Շարունակվել է հյուրանոցային տնտեսության հաշվառման գործընթացը: 2021 թվականին իրականացվել է 114 օբյեկտի հաշվառում:

Առաջին անգամ ոլորտն ընդգրկվել է դրամաշնորհային ծրագրում՝ գյուղական զբոսաշրջությունը խթանելու նպատակով:

Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի բյուջեն պլանավորված էր 30 մլն 886 հազար  դրամի չափով, փաստացի ծախսվել է 28 մլն 871 հազար դրամ:

«Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ ծախսերը պլանավորված էին 386 մլն 262 հազար դրամի չափով, փաստացի ծախսվել է 380 մլն 955 հազար դրամ:Պահուստային ֆոնդից հատկացվել է ևս 31 մլն 997 հազար դրամ, որից 12 մլն 511 հազար դրամը ուղղվել է տաղավարի ձևավորմանը:

«Ազատ Արցախ» թերթի  2021 թվականի բյուջեն նախատեսված էր 101 մլն դրամի չափով, փաստացի ծախսվել է 93 մլն դրամը, կատարողականը կազմել է 90 տոկոս: Հրատարակչային փաստացի ծախսերը կազմել են 11 մլն 592 հազար դրամ, թողարկվել է 150 համար թերթ, 19 հազար տպաքանակով:

Ֆինանսական հաշվետվությունից հետո պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ