News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է ԵՄ-ին անդամակցության եւ երկրին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու Վրաստանի հայտը։

Ինչպես հաղորդում է Georgia online-ը, վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությանը, հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Վրաստանի հայտի դիտարկման գործընթացը, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի հարցաշարը, որի երկու մասերը Վրաստանը ժամկետից շուտ է լրացրել, ինչպես նաեւ ասոցացման համաձայնագրերի կատարման եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման առումով Վրաստանի գրանցած առաջընթացը։

Վարչապետը նշել է «եվրոպական ընտանիք վերադառնալու Վրաստանի պատմական ընտրությունը» եւ այս համատեքստում ընդգծել է երկրին թեկնածուի կարգավիճակ տալու Եվրահանձնաժողովի կարծիքի ու Եվրոպական խորհրդի համապատասխան որոշման կարեւորությունը։

Ղարիբաշվիլին եւս մեկ անգամ արձանագրել է Վրաստանի կառավարության եւ ժողովրդի համերաշխությունն ու անսասան աջակցությունը ուկրաինացի ժողովրդին։ Նրա խոսքով, պատերազմի ավարտը մեծ նշանակություն ունի բոլորի համար, եւ պատերազմի արդյունքները կորոշեն ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Վրաստանի ապագան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ