News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում, այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 06։0-ի սահմաններում  ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի սկզբնամասի՝ «Սադեր» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, պարեկներն ու ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են բերանքսիվայր մահացած, նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վարուժան Դ-ի դին։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։ 

Կայքի տեղեկություններով՝ դիակի հայտնաբերման մասին ոստիկանություն ահազագել է Սպիտակ համայնքի Լուսաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Արամայիս Հակոբյանը։

Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ