News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


Զոհված զինծառայող Լեւոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանն այսօր՝ մայիսի 18-ին, բերման է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այս մասին ՔԿ զինվորական վարչության բակում՝ լրագրողներին հայտնեց ինքը՝ Միսակ Ավետիսյանը։

«Ինձ Կասյան փողոցից բերման ենթարկեցին, ասելով՝ դուք խախտում եք հասարակակն կարգը: Արաբկիրի բաժնում, երբ այս դրոշով ներս մտա, ինձ խնդրեցին Արաբկիրի հերթապահ մաս մտնելուց առաջ դրոշը հանեմ ուսերիցս: Արցախի դրոշի հանդեպ այս իշխանությունները վախ ունեն:Եթե ես Ալիեւի դրոշով մտնեի, իրենք ինձ ավելի ջերմ կընդունեին:Իրենք չեն հասկանում, որ ցանկացած պետական կառույց պատրաստ ենք այս դրոշով մտնել: Մեր տղերքը այս դրոշի համար են զոհվել, իրենք իրենց կյանքը տվել են Արցախի դրոշի համար»,- ասաց զոհված զինծառայողի հայրը:

Նշենք, որ այս պահին զոհվածների ծնողները վարչության բակում են, պահանջում են զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրիկին՝ Գարիկ Գալեյանին, ազատ արձակել, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել հարցաքննության։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ