News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Հայաստանում արժանավորների ազգային իշխանության հաստատումից հետո լրջագույն խնդիրներից մեկը լինելու է հասարակական ինժեներիայի իրականացումը։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարյուրամյակներով ազգային պետականության բացակայությունը հանգեցրել է նրան, որ մեր հասարակության մի հատվածի մոտ ձևավորվել է սեփական պետականության հանդեպ պատասխանատվության բացակայության վնասակար հատկանիշ և այլոց պետականության շրջանականերում որպես համայնք գոյատևելու «հարմարավետության» վերաբերյալ կեղծ մտայնություն։

Հայությունն Առաջավոր Ասիայի փոթորկուն ծովում հազարամյակների խորքից սեփական պետականություն և թեկուզ համեմատաբար կարճատև, սակայն նույնիսկ հայկական կայսրություն կերտած ազգերի թվում է, ուստի մեզ վայել չէ, իսկ գոյութենական իմաստով նաև հակացուցված է համայնք լինելով բավարարվելը, քանզի հայության հետագա գոյությունը և զարգացումը ապահովել ունակ է միայն և բացառապես հայկական պետականությունը իր այժմյան  երկու հանգրվանային բաղադրիչներով՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններով։

Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր հայ և հայաստանցի, և այդ գիտակցությունը պետք է սերմանի ու խթանի հենց ազգային պետությունն իր ողջ գործիքակազմով և ինստիտուտներով»։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ