News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 29
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը


Իրենց թվում է, որ պատգամավորի մանդատները մեզ համար ընդհանրապես նշանակություն ունեն. ի տարբերություն իրենց, մեր կյանքի նպատակը դա չի: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե մտադիր են նստաշրջանի ավարտին քննարկել նստաշրջանի կեսից ավելին բացակայած պատգամավորներին մանդատից զրկելու հարցը, ինչը նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքով:

«Մենք շատը հստակ ասել ենք, որ ունենք քաղաքական օրակարգ, մենք այդ մանդատն ստացել ենք մեր ժողովրդի ու պետության շահը սպասարկելու համար: Այսօր դա փողոցում է, խնդիրները հստակ ձեւակերպված են եւ մենք ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով: Մենք այսօր փողոցում ենք եւ շարունակում ենք անհնազանդության բողոքի ակցիաները՝ կազմակերպելով ժողովրդի հանրային ճնշումը եւ այս ճանապարհով հեռացնելու իշխանությանը»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է միասնական բոլորով դնեք մանդատները, Սաղաթելյանը պատասխանեց. «Մենք դա  չենք քննարկում, որովհետեւ դա այնքան երկրորդական է, իրենք պետք է մտածեն ընդհանրապես իրենց քաղաքական կարիերայի, իրենց վաղվա օրվա մասին, իրենք պետք է մտածեն իրենց մանդատների  մասին: Իրենք չեն կարող, մանդատներն իրենց հոր տնից չեն տվել, որ մի հատ էլ զրկեն: Իրենք չեն հասկանում ու չեն տիրապետում իրավիճակին:

Իրենք փորձում են քաղաքական ճնշում բանեցնել ու մտածում են, որ դա կարող է մեզ վրա ազդել, բայց իրենք իրոք չեն տիրապետում իրավիճակին»:

Անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, ըստ որի իշխանությունները մտածում են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է լուծման ճանապարհներ գտնել, բայց այդ ճանապարհը մեկն է՝ Նիկոլի հրաժարկան, ուրիշ լուծում չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ