News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Փարիզում կայացած աճուրդում Միքելանջելոյի՝ մերկ տղամարդու պատկերող նկարը վաճառվել է ավելի քան 23 միլիոն եվրոյով, հայտնել է Christie's աճուրդի տունը։

Աշխատանքը Ֆրանսիայի ազգային հարստություն է ճանաչվել, ինչը 30 ամսով արգելում է դրա դուրս բերումը երկրից։ Սակայն ֆրանսիական կառավարությունը վերջերս վերացրեց դա՝ թույլ տալով նկարն առանց սահմանափակումների առաջարկել աշխարհի ցանկացած կետում գտնվող կոլեկցիոներներին:

«Մերկ մարդը (ըստ Մազաչիոյի) եւ երկու ֆիգուր նրա հետեւում» նկարը համարվում է Միքելանջելոյի վաղ շրջանի գործերից մեկը, որը թվագրվում է 15-րդ դարի վերջով։

Նկարը, որն իտալացի նկարչի՝ մասնավոր ձեռքերում գտնվող սակավաթիվ գործերից է, վաճառվել էր 1907-ին Փարիզում եւ Միքելանջելոյի դպրոցի ստեղծագործություն է հայտարարվել։ Աշխատանքի մասին գրեթե մոռացել էին մինչեւ 2019 թ., երբ Christie's-ի մասնագետն այն որպես Միքելանջելոյի գործերից մեկը ճանաչեց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ