News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն, այս մասին Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի կայացել Հայաստան–Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպումը, որը նախատեսված էր մայիսի 16-17-ին։

«Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»,– ասել է Արարատ Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ