News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  Նորատուս համայնքում երկու եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հյտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին, 40-ամյա տղամարդն իրեն պատկանող ավտոմեքենայով հիշյալ երկու եղբայրների հետ որս կատարելու նպատակով գնացել է «Կայի Դիք» կոչվող տարածք: Ժամեր անց վերջիններիս միջև  ծագած վիճաբանության ընթացքում եղբայրները ծեծի են ենթարկել 40-ամյա տղամարդուն:

Վերջինս էլ ավտոմեքենայից վերցնելով նախապես իր հետ տարած որսորդական ողորկափող հրացանը, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ երկու անգամ կրակել է նրանց ուղղությամբ, եղբայրներից մեկին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ մյուսին՝ թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, որից հետո դիմել է փախուստի, սակայն 40-ամյա տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ եղբայրները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ