News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն հնարավոր ցանկացած աջակցություն կտրամադրի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի իրականացմանը, եթե այդպիսին ձեռք բերվի։ Այս մասին ասել է ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը` պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն անվտանգության երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեն:

«Մենք իսկապես շատ ուրախ կլինեինք, եթե այդ համաձայնագիրը ձեռք բերվեր։ Եւ մենք աշխատում ենք երկու կողմերի հետ, որպեսզի նրանք իսկապես ձգտեն այդ համաձայնագրին: Բայց դեռ հեռու ենք դրանից։ Եթե դա տեղի ունենա, ԵՄ-ն կտրամադրի հնարավոր ցանկացած օգնություն՝ համաձայնագրի իրականացմանն աջակցելու համար»,- ասել է Բորելը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ