News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի բնակիչը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ իր կյանքի ընթացքում ուտելով ամենամեծ քանակությամբ Big Mac-ները, գրում է LADBible-ը։ Տղամարդու խոսքով՝ իր կերած սենդվիչների թիվը գերազանցել է 30 000-ը։

Վիսկոնսինից Դոնալդ Գորսկեն իր առաջին Big Mac-ը կերել է 1972 թվականին, այդ օրվանից տղամարդն ամեն օր դրանցով է սնվում՝ օրական միջինը երկու սենդվիչ ուտելով: Ամերիկացու խոսքով՝ հենց որ առաջին անգամ փորձել է այս բուրգերը, հասկացել է, որ այն իր կյանքի ամենահամեղ ուտելիքն է։

«Այն ժամանակ ես ինքս ինձ ասացի. «Հնարավոր է՝ ես դրանք ուտեմ մինչեւ կյանքիս վերջը»,- հիշում է տղամարդը:

Ինչպես պատմել է Դոնալդի կինը, իրեն զարմացրել է ամուսնու կիրքը արագ սննդի նկատմամբ, սակայն ի վերջո հաշտվել է նրա ճաշակի հետ։ Ավելին, կինը երբեմն ինքն է Գորսկեի համար Big Mac բերել տուն՝ իմանալով, որ նա ուրախ կլինի այդ նվերից։

Տղամարդու խոսքով՝ մինչեւ 2022 թվականը ինքը կերել է 32 430 Big Mac, չնայած դրան՝ նա վստահեցնում է, որ իր առողջության հետ կապված ամեն ինչ կարգին է։ Դոնալդը պարբերաբար անալիզներ է հանձնում, վերահսկում է խոլեստերինի մակարդակը եւ ամեն օր քայլում 10 կմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ