News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Հոլանդական տեխնոլոգիական ներդրող Prosus-ը գնորդ է փնտրում իր ռուսական Avito առցանց հարթակի համար։

Avito-ն Prosus-ի ամենաթանկ ներդրումներից մեկն էր եւ մոտ 6 միլիարդ դոլար էր գնահատվում:

Մարտին Prosus-ը հայտարարել էր, որ կխզի կապերն Avito-ի հետ, որը, ըստ նրա, կարող է գործել անկախ՝ տեղական կառավարման ներքո, եւ տնտեսական օգուտ չի փնտրի:

Քանի որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառվել, Prosus-ը իսկզբանե որոշել էր շարունակել Avito-ի կառավարումը` նշելով, որ պատասխանատու է ընկերության 4000 աշխատակցի համար: Այդ որոշումը քննադատության ենթարկվեց, երբ պարզվեց, որ Avito-ում «ռուս զինվորականների թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ» են տեղադրվել։

Այնուհետեւ ընկերությունը հայտարարեց, որ կառանձնացնի Avito-ն իր առցանց բիզնեսից, որն ավելի մեծ OLX Group-ի մաս է կազմում, բայց չհստակեցրեց, թե ինչ կլինի բաժանումից հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ