News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նորընտիր նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին:

«Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ կշարունակեք Ձեր հարուստ փորձառությունն ու իմաստությունը ծառայեցնել ինչպես Ձեր՝ բարեկամ երկրի հետագա առաջընթացին, այնպես էլ միջտարածաշրջանային փոխշահավետ համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը:

Բարձր ենք գնահատում փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-էմիրաթյան հարաբերությունները և պատրաստ ենք գործադրել համատեղ ջանքեր դրանց շարունակական խորացման և ընդլայնման ուղղությամբ՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ՝ Ձեր բարձր առաքելության իրականացման ճանապարհին:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը», - ասված է ուղերձում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ