News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Ժան-Իվ Լը Դրիանի փոխարեն Ֆրանսիայի արտաքին գործերի նոր նախարար կնշանակվի Կատրին Կոլոնան։ Այս մասին ուրբաթ հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները իշխանական կառույցներում:

Կոլոնան 2019-ի սեպտեմբերից Ֆրանսիայի դեսպանն է  Լոնդոնում, ավելի վաղ գլխավորել է Իտալիայում դիվանագիտական ​​առաքելությունը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ​​ներկայացուցչությունը։

Ապագա նախարարը պրոֆեսիոնալ դիվանագետ եւ քաղաքական գործիչ է։ Նա այն երեք ֆրանսուհիներից է, ովքեր Ֆրանսիայի դեսպանի անձնական կոչում ունեն։

Ինը տարի՝ 1995-2004 թթ., նա Ելիսեյան դաշտերի պաշտոնական ներկայացուցիչն է եղել այն ժամանակաշրջանում, երբ Ֆրանսիայի նախագահը Ժակ Շիրակն էր։ 2005թ. հունիսին նշանակվել է Եվրոպական հարցերով նախարարի պատվիրակ եւ այդ պաշտոնում մնացել է երկու տարի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ