News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հարցը։ Այս մասին ուրբաթ Twitter-ում հայտնել է Նիդեռլանդների կառավարության ղեկավարը։

«Հենց նոր Էրդողանի հետ խոսեցի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Թուրքիայի անխոնջ ջանքերի մասին,- ասել է նա։- Մենք քննարկեցինք նաեւ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունը»։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մայիսի 18-ին ասել էր, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրանք չեն որոշել իրենց վերաբերմունքն ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես ՔԱԿ-ի նկատմամբ, որին Անկարան այդպիսին է համարում։ Նույն հայտարարությամբ նա հանդես էր եկել մայիսի 16-ին՝ նշելով, որ դեմ է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ այդ երկրների՝ ՔԱԿ-ի գործունեության մեջ ներգրավված անձանց Թուրքիային արտահանձնել հրաժարվելու կապակցությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ