News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


Այսօր՝ մայիսի 20–ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքը տեղի չի ունենա եղանակի պատճառով։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ մայիսի 20–ին, ժամը 18։00–ին։

«Ադրբեջանը եւ Թուրքիան խիստ անհանգստացած են Հայաստանում իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանի ճակատագրով եւ փորձում են պրոցեսն արագացնել։ Գիտեք՝ վաղը չէ մյուս օրը Բրյուսելում տեղի է ունենալու վարչապետի աթոռը զբաղեցնողի հանդիպումը Ալիեւի հետ, հետեւաբար շատ կարեւոր է վաղվա հանրահավաքին ձեր մասնակցությունը՝ Նիկոլ Փաշինյան–Ալիեւ հանդիպմանն ընդառաջ։ Ձեր մասնակցությունը շատ կարեւոր է, մասնակցելով վաղվա հանրահավաքին դուք «ոչ» եք ասում էս կապիտուլյանտին, «ոչ» եք ասում երկիրը նոր զիջումների տանելուն, եւ ուղերձ եք հղում ամբողջ ժողովրդին, որ այս մարդը, ով ժողովրդին մոլորեցնելով հայտնվել է իշխանության ղեկին, այլեւս չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու, ՀՀ–ն ներկայացնելու»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանն ամփոփեց այսօր տեղի ունեցած ակցիաները։

«Այսօր ՀՀ արժանապատիվ քաղաքացիները  շատ հստակ փոխանցեցին այն ուղերձը, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չունի որեւէ մանդատ հայ ժողովրդի անունից բանակցություններ վարելու եւ հայ ժողովրդին որեւէ միջազգային հարթակում ներկայացնելու։ Այսօր Հայաստանում էր Լիտվայի նախագահը, ներկա եղան գրեթե  բոլոր հանդիպումներին, բարձրացրեցին ժողովրդի ձայնը, անընդհատ արձանագրելով, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը եւ չունի լեգիտիմություն։  

Այսօր Երեւանում փորձում էին բեմադրել ժողովրդավարության թատրոն, երբ «Մարիոթ» հյուրանոցում տեղի էր ունենում ժողովրդավարությանը նվիրված մեծ միջոցառում, բայց երկաթե վարագույրների հետեւում, ժողովրդի թիկունքում ոստիկանական շղթաներով պաշտպանված, ժողովրդավարության մասին ֆորում էր տեղի ունենում։ Իսկ ընդդիմադիր պատգամավորներին արգելեցին ներկա լինել այդ ֆորումին, մինչդեռ նրանք պետք է ներկայացնեին Հայաստանում իրական պատկերը, խոսելով քաղբանտարկյալների, բռնությունների մասին»,– նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ