News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է երկրի հյուսիսային հատվածում՝ Ալեքսանդրուպոլիսի շրջանում, թուրքական կործանիչների կողմից երկրի օդային տարածքի աննախադեպ խախտման մասին:

Ալեքսանդրուպոլիս քաղաքի նավահանգստով տեղի է ունենում ռազմական տեխնիկայի մատակարարումը դեպի Արեեւլյան Եվրոպա եւ Ուկրաինայի հետ սահման:

«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք ազգային ինքնիշխանության աննախադեպ խախտումը երկու թուրքական կործանիչի կողմից, որոնք ապօրինաբար ներխուժել են մեր օդային տարածք եւ մոտեցել ՝ Ալեքսանդրուպոլիսին՝ գտնվելով քաղաքից ընդամենը 2.5 ծովային մղոն հեռավորությամբ»,- ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն ակցիան գնահատել է որպես թուրքական սադրանքների ակնհայտ էսկալացիա, որով խախտվում են «միջազգային իրավունքի բոլոր հիմարար նորմերը»:

«Դա խախտում է ՆԱՏՕ-ի միասնականությունն ու գլխավոր առաջնահերթությունները, ինչպես նաեւ ակնհայտ սպառնալիք է ներկայացնում Եվրոպական Միության համար, քանի որ Ալեքսանդրուպոլիսի նավահանգիստը հիմնական տրանսպորտային հանգույց է մեր դաշնակիցների ուժեղացման համար»,- ասվում է հայտարարության մեջ:  

Հաղորդվում է, որ Աթենքում Թուրքիայի դեսպանին վճռական բողոքի նոտա է հանձնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ