News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ես չգիտեմ՝ սա հայկական ժողովրդավարության մոդել է, թե ամերիկյան ժողովրդավարության մոդել, բայց նման աննախադեպ երևույթ որևէ ժողովրդավարական երկրում ես չեմ տեսել, երբ Freedom House-ի կազմակերպած «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով քննարկում կոնֆերանս է տեղի ունենում այդ թվում Նիկոլ Փաշինյանի, իշխանական պատգամավորների, ԵՄ, ԱՄՆ դեսպանների մասնակցությամբ, և դեմքի լուրջ արտահայտությամբ իրենք իրենցով նստած արձանագրում են, որ Հայաստանը ժողովրդավարական լուրջ առաջընթաց է արձանագրել, և սա այն պայմաններում, երբ քննարկմանը հրավիրված չէր ընդդիմադիր գոնե մեկ պատգամավոր։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նրա խոսքով՝ ի պաշտոնե հրավիրված է եղել միայն Թագուհի Թովմասյանը, բայց  որպես ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ. «Մեր բոլոր հորդորներին, պահանջներին՝ թույլ տալու, որ ներս մտնենք և մասնակիցը դառնանք այդ կոնֆերանսին, որը տեղի է ունենում ժողովրդավարության բաստիոն երկրում, մեզ՝ Ազգային ժողովի պատգամավորներիս, թույլ չտվեցին ներս մտնել, և մենք այդպես էլ չկարողացանք ներկաներին ասել այն, ինչ մտածում է հայ ժողովուրդը նրանց մասին, այն ինչ մտածում է դեսպանների մասին, որոնք երկակի ստանդարտներ են կիրառում։ Երբ մեզ թույլ տվեցին մուտք գործել «Մարիոթ»-ի շենք, լրատվամիջոցների մուտքը խոչընդոտվեց։ Հետո նաև տեղեկացանք, որ միջոցառման էլ հրավիրված են եղել բացառապես լոյալ լրատվամիջոցներ։ Սա Նիկոլ Փաշինյանի, տիկին Վիկտորինի պատկերացրած ժողովրդավարությունն է, դեսպանի, ով առիթը չի կորցնում Նիկոլ Փաշինյանի առջև «կզելու»։ Մեր հասարակությունը այսօր տեսավ այդ երկու իրականությունները, մեր հասարակությունը տեսավ երկու Հայաստանները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ