News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Պակիստանի մայրաքաղաքի դատարանը հանձնարարել է հետաքննություն սկսել մարդու իրավունքների նախկին նախարար Շիրին Մազարիի աղմկահարույց ձերբակալության վերաբերյալ՝ տասնամյա վաղեմության հողային վեճի պատճառով, հայտնում է AP-ն։

Իսլամաբադի Գերագույն դատարանի նախագահ Ատեր Մինալլահը հրամայել է հետաքննություն սկսել՝ ի պատասխան նախկին նախարարի դստեր միջնորդության:

Մինալլահը կասկածի տակ է դրել Իսլամաբադի պաշտոնյաների որոշումը՝ Փենջաբ նահանգի շրջաններից մեկի ոստիկանությանը մայրաքաղաքում ձերբակալելու թույլտվություն տալու մասին։

Մազարիին, որը պաշտոնը զբաղեցրել է նախկին վարչապետ Իմրան Խանի օրոք, ոստիկանությունը ձերբակալել է Իսլամաբադում գտնվող իր տան մոտ:

Խանի վարչակազմում տեղեկատվության նախկին նախարար Ֆավադ Չոդրին, պնդում է, որ Մազարին քաղաքական հետապնդման է ենթարկվել վարչապետ Շահբազ Շարիֆի նոր վարչակազմի կողմից՝ 1972 թվականին հողային վեճի պատրվակով:

Մազարիի ձերբակալությունից ժամեր անց Փենջաբի գլխավոր նախարար Համզա Շահբազը հրամայել է ազատ արձակել նրան, եւ շաբաթ ուշ երեկոյան նրան տեղափոխել են Իսլամաբադի դատարան՝ հրատապ լսումների համար: Այնուհետեւ Մազարին ազատ է արձակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ