News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ճանաչելով ձեզ, ծանոթ լինելով ձեր բնութագրին,  կարևորություն չներկայացնող աշխատանքային ուղուն՝ հարկ չենք համարում առարկայական արձագանքել ձեր հրապարակմանը։ Այս մասին ասվում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի տարածած հայտարարությունում, որով արձագանքում են իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի գրառմանը:

« «ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԵՔ ՏԵՂՆԵՐԴ»
Ճանաչելով ձեզ, ծանոթ լինելով ձեր բնութագրին,  կարևորություն չներկայացնող աշխատանքային ուղուն՝ հարկ չենք համարում առարկայական արձագանքել ձեր հրապարակմանը։ Դո՛ւք չեք այն անձը, ով պիտի գնահատի մեր գործողությունները: Սա Ձեզ ասում ենք թե մեր և թե հայտարարությունը ստորագրած մեր գործընկերների անունից։

Ի դեպ՝ կարող եք շարունակել 
Ձեր մյուս պրոտեժեների նման  նաև հովանավորել մայոր Միքայել Այվազյանին, դա հարիր է ձեզ, հարիր է նրան: 
Ձեր զբաղեցրած պաշտոնի անվանումը բարի եղեք գոնե ճիշտ գրել, երբ հանրային հրապարակում եք անում»:

Հիշեցնենք, որ  պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երեկ գրառում էր կատարել` նվիրված պահեստազորի սպաներին,  նա նաեւ անուններ էր թվարկել, գրառման վերջում էլ իր կարգավիճակը նշելով, գրել էր, թե ինքը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ