News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

ԲՐԻԿՍ-ի երկրների էկոլոգիայի նախարարներն այսօր հանդիպման ժամանակ խոստացել են ակտիվացնել քաղաքականության հարցերով երկխոսություններն ու համատեղ ուսումնասիրություններ իրականացնել՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ապահովման նպատակով, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:

ԲՐԻԿՍ-ի երկրների շրջակա միջավայրի նախարարների 8-րդ հանդիպումը կազմակերպվել է Չինաստանի կողմից եւ անցկացվել առցանց ձեւաչափով: Միջոցառմանը նաեւ մասնակցել են ՀԱՀ-ի, Բրազիլիայի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի բնապահպանական գերատեսչությունների ներկայացուցիչները:

ԲՐԻԿՍ-ի երկրների միջեւ համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արդեն դարձել է գլոբալ էկոլոգիական քաղաքակրթության կառուցման կարեւոր եւ անբաժան մասը, ընդգծել է Չինաստանի էկոլոգիայի եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարար Հուան Ժունցյուն: Նա հայտարարել է, որ բոլոր կողմերը պետք է միասին աշխատեն՝ ՄԱԿ-ի՝ մինչեւ 2030 թվականը կայուն զարգացմանը նվիրված օրակարգի իրագործման համար:

 

 


 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ