News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիան «բաց» է Արեւմուտքում սառեցված ռուսական արժութային պահուստներն օգտագործելու գաղափարի համար՝ Ուկրաինայի վերակառուցման ծախսերը հոգալու նպատակով։

Միաժամանակ, նրա խոսքով, «միջազգային կարգի համար իրավական հարցերն ու հետեւանքները դեռ պետք է լուծվեն»։

Լինդները նաեւ ասել է, որ դեմ է եղել ռուս օլիգարխների մասնավոր ակտիվների կալանքին։

«Օրենքի գերակայության վրա հիմնված երկրները երաշխավորում են մասնավոր սեփականությունը»,- ասել է Լինդները FT-ին։

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է անհատներին համոզել «կամավոր հիմունքներով իրենց ներդրումն ունենալ Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցման գործում», հաղորդում է Deutsche Welle-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ