News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Կարծում եմ՝ Անկարան չի կարողանա արգելափակել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այս մասին  NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Միջազգային հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը՝ մեկնաբանելով Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին վերոնշյալ երկրների անդամակցության վերաբերյալ:

«Ինձ թվում է, որ դա մի կողմից անկախության կամ, առնվազն, ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմավարության հանդեպ թուրքական արտաքին քաղաքականության ինքնավարության ցուցադրում է: Սա առաջին անգամը չէ, երբ նման բան ենք տեսնում, եւ ոչ էլ վերջինը: Ինձ թվում է, որ Էրդողանի համար կարեւոր է այդ թվում եւ ներքին քաղաքական նկատառումներից ելնելով ցույց տալ, որ Թուրքիան ավտոմատ կերպով չի աջակցելու Բրյուսելում կայացվող ցանակացած որոշման»,- ասել է քաղաքական գործիչը:

Նա ընդգծել է, որ եւ որոշակի առաջադրանքներ կան՝ կապված իր համար ինչ-որ բոնուսներ շահելու Թուրքիայի ցանկության հետ: Կորտունովի խոսքով՝ Թուրքիան կցանկանար նաեւ, որ Հելսինկին, եւ հակտապես Ստոկհոլմը հետ կանգնեին արմատական քրդական քաղաքական ուժերից:

«Դա ներառում է նաեւ սփյուռքը, որն արդեն լավ ինտեգրվել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հասարակական-քաղաքական կյանքում: Դա, բնականաբար, մտահոգում է Անկարային: Սակայն կան նաեւ առաջադրանքներ, որոնք Թուրքիան փորձում է որոշել Բրյուսելի հետ իր հարաբերություններում: Մասնավորապես, ինչպես գիտեք, Թուրքիան ռուսական հրթիռային համալիրներ է ձեռք բերել, որից հետո պատժամիջոցների է ենթարկվել: Պատժամիջոցները, գուցե, այնքան էլ կոշտ չեն, բայց եւ այնպես: Թուրքիան, իհարկե, կցանկանար, որ այդ պատժամիջոցները չեղարկվեին, եւ որ Թուրքիան հնարավորություն ունենար զենք գնելու այն երկրներից, որոնց նախընտրելի է համարում»,- ընդգծել է ռուս քաղաքագետը:

Նա նշել է, որ Թուրքիան կցանկանար նաեւ, որ իրեն վերադարձնեին նորագույն ամերիկյան F-35 կործանիչների կառուցման բազմակողմանի ծրագրին:

«Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Էրդողանը փորձում է օգտվել ցանկացած հնարավորությունից, որպեսզի ինչ-որ կերպ ամրապնդի իր դիրքերն Արեւմուտքում, հաստատի, որ Թուրքիան անկախ խաղացող է եւ շարունակելու է այն քաղաքականությունը, որը համապատասխան է համարում իր ազգային շահերին:

«Տեսնում ենք, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է վերականգնել էներգետիկ համագործակցությունը Վենեսուելայի հետ, պատրաստ է զիջումների գնալ Թեհրանի հետ հարաբերություններում, քանի որ ստիպված է ընտրել իր մրցակիցներին: Եթե այդ մրցակիցը ներկա պահին Պուտինն է դարձել, ապա մյուսների հետ պետք է ինչ-որ կերպ պայմանավորվել: Իհարկե, դա մեծամասամբ վերաբերում է նաեւ Թուրքիային»,- կարծիք է հայտնել ռուս փորձագետը:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ